Արցախը կորցրինք կեղծ օրակարգերի հետևից անիմաստ վազող, սեփական անձն ամեն ինչից առավել արժևորողների փառասիրության պատճառով նաև:
Ճակատամարտի ժամանակ ընդհանուր զորախմբից առաջ ընկնողները նույն դասալիքներն են, ինչպես մարտից փախչողները:
Եվ հաճախ մարտը հենց իրենց պատճառով է տանուլ տրվում: Հետևաբար վերջին մարտում, որը չի ուշանալու, պետք է ուղղակի լինել կարգապահ, ընտրել ճիշտ զորավար և անել բացառապես այն` ինչն ամենալավը կարող ես անել սեփական թիմիդ հաղթանակն ապահովվելու համար:
Այլապես դասալիքի խարանն ու պարտվողի նվաստացումը հետդ կտանես անհայտ գերեզման:
Զորավարը նա՛ է, ով ռևանշի է ձգտում:
Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ